Նորություններ

Վիրուսաբան Ջեյմս Ռոբը տվել է կարևոր խորհուրդներ, կորոնավիրուսով չվարակվելու համար

Բժիշկ Ջեյմս Ռոբբը կարեւոր խորհուրդներ է ներկայացրել, թե ինչպես անել, որ պանդեմիայի շրջանում խուսափել կորոնավիրուսով վարակվելուց…

Ավելի քան կեսդարյա փորձ ունեցող, վաստակաշատ մասնագետը, ով հայտնի է կենսաբանական փորձանմուշների եւ մոլեկուլյար պաթոլոգիաների, գենետիկայի եւ վիրուսոլոգիայի ոլորտում, խորհրդատվություն է տրամադրում ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտին եւ այլ գիտական կենտրոնների…

Վերջինս ներկայացնում է մի շարք օգտակար խորհուրդներ՝ կորոնավիրուսից խուսափելու համար։ Ներկայացնում ենք այդ խորհուրդները, ըստ Slippedisc-ի փոխանցման․

1․ Ոչ մի ձեռքսեղմում։ Ողջունելու համար այլ ձեւ է պետք կիրառել՝ գլխի թեթեւակի շարժում եւ այլն։

2․ Ինքներդ միացրեք եւ անջատեք լույսը, կամ սեղմեք վերելակի կոճակը։ Բենզինի դոզատորը բարրացրեք թղթե սրբիչով, կամ օգտագործեք միանգամյա օգտագործման ձեռնոցներ։

3․ Փակ բռնունցքով, կամ ոտքի օգնությամբ բացեք դռները։ Ձեռքով մի հպվեք բռնակին, եթե այլ ձեւ չկա դուռը բացելու։ Խոսքը հատկապես զուգարանի եւ հանրային վայրերի դռներին է վերաբերվում։

4․ Օգտագործեք ախտահանված անձեռոցիկներ խանութներում, մաքրեք ձեռքերը եւ մանկան նստատեղը պարենային սայլակներում, եթե նման հնարավորություն կա

5․ Ձեռքերը լվացեք օճառով՝ 15-20 վայրկյան կամ օգտագործեք ձեռքերն ախտահանող միջոցներ, որոնք ունեն սպիրտային հիմք, պարունակում են ավելի քան 60 տոկոս սպիրտ՝ ամեն անգամ, երբ վերադառնում եք սիրելի վայրից, որտեղ նաեւ մյուսներն են եղել։

6․ Ձեր տան բոլոր մուտքերի մոտ դրեք ախտահանիչ միջոցներ։ Նույնը նաեւ ձեր ավտոմեքենայում ունեցեք ախտահանիչ միջոց, ամեն մի լիցքավորումից հետո ձեռքերը մաքրելու համար, կամ երբ դիպչում եք կեղտոտված առարկայի եւ չունեք հնարավորություն լվանալու ձեռքերը։

7․ Եթե հնարավոր է հազալիս կամ փռշտալիս դեմքը ծածկեք մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով։ Ձեռքի ափն օգտագործեք այդ դեպքում միայն, եթե այլ հնարավորություն չկա դեմքը ծածկելու։ Հիշեք, որ ձեր ափի հետ շփված հագուստը մեկ շաբաթ եւ ավելին կարող է պահպանել ու փոխանցել վիրուսը…

Պետք է հիշել, որ վիրուսը տարածվում է հազալիս կամ փռշտալիս խոշոր կաթիլների մեջ։ Օդը չի կարող մարդուն վարակել։ Սակայն այն մակերեւույթները, որտեղ ընկնում են նշված կաթիլները, արդեն վարակվում են եւ առնվազն մեկ շաբաթ այն ամենը, ինչը կապված է վարակակիր մարդկանց հետ, կարող է պոտենցիալ վարակի փոխանցիչ հանդիսանալ…

Վիրուսն ունի բջջային ռեցեպտորներ, որոնք ախտահանում են թոքերի բջիջները։ Միակ ճանապարհը վարակվելու այն է, որ վիրուսը բերանի կամ քթի միջոցով թափանցի ձեր օրգանիզմ…

Աղբյուր՝ Hraparak.am

Վերեվ
error: Չի կարելիիի !!