Խոհանոց

Դդմիկով կոտլետի պատրաստման ձևը

Բաղադրամասեր

1 կգ դդմիկին ՝
սամիթ,
3 հատ ձու,
3 պճեղ սխտոր,
4 ճ/գ ալյուր,
աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Դդմիկները լվանալ, կեղևազրկել և անցկացնել քերիչով։ Վրան աղ լցնել և թողնել 10 -15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։

Դդմիկի վրա ավելացնել քերած սխտորները, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հարած ձվերը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։ Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։

Ճաշի գդալով վերցնել խճողակից, ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։

Վերեվ
error: Չի կարելիիի !!